effective advertising campaigns ...

creative promo actions ...

news

non-standard advertising techniques ...

COMPANY'S NEWS ...

BTL SERVICES

advertising agency

"BTL ԳՈՎԱԶԴՈՒՄ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՊՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՅԼ ՆԱԵՎ ԴՐԱ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄԸ"

ԱՍՈՒՄ է “ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ” ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

– Ձեր ղեկավարած “ԲիԹիԷլ սերվիսիս” գովազդային գործակալությունը Հայաստանում զբաղվում Է նաև, այսպես կոչված, “BTL” գովազդով։ Ի՞նչ Է իրենից ներկայացնում գովազդի այդ տեսակը։

– “ԲիԹիԷլ Սերվիսիսը” նախ իր գործունեությունը սկսել Է որպես բազմապիսի գովազդային պատվերներ իրականացնող ընկերություն։ Հետագայում մեր գործունեությունը ճյուղավորվել Է ըստ գործունեության առանձին տեսակների,իսկ 2006թ.հիմնադրել ենք “ԲիԹիԷլ Սերվիսիս” գովազդային գործակալությունը։ “BTL” անգլերեն հապավում է և նշանակում է “Below The Line”՝ գծից ներքև։ Գաղափարը ծագել Է այսպես. տարիներ առաջ Procter&Gamble ընկերության ղեկավարին թղթի վրա ներկայացնում են այդ ընկերության արտադրանքը գովազդելու ավանդական միջոցները, ներառյալ գովազդը ԶԼՄ-երի միջոցով,վահանակների տեղադրումը եւ այլն։ Ընկերության նախագահն այդ ամենի տակը գիծ է քաշել եւ ավելացրել նաև իրենց ապրանքի անվճար բաժանումը եւ նվիրատվությունները որպես գովազդի միջոց։ Այդ ժամանակվանից սկսած՝ գովազդի ավանդական միջոցները (մեդիա պլանավորում,արտաքին պլանավորում,գովազդի տեղադրում) կոչվել են “ATL” (Above the Line) կամ գծից վերեւ եւ “BTL” (Below the Line)՝ գծից ներքև, որը նշանակում Է գովազդի իրականացում նմուշների տարածման,մերչենդայզինգի, ապրանքի նվիրատվությունների, ցուցահանդեսների, համտեսների եւ այլ հասարակական հնչեղություն ունեցող ակցիաներով։ “BTL”–ի մեջ մտնում է նաև մերչենդայզինգը, որը խանութների հետ անմիջական աշխատանքն է, թե ապրանքը խանութում ինչ դիրքով եւ որտեղ դրվի, որպեսզի սպառողին ավելի նկատելի լինի։ Առհասարակ “BTL” գովազդն արվում Է շուկա մտած նոր ապրանքներին ծանոթացնելու համար։ Այսինքն՝ սա մարկետինգային ուղղություն Է։

Ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում “BTL”–ի մասով։

- Երբ այս գործակալությունը ստեղծեցինք, մեր առաջին միջոցառումները «Բարֆ» եւ «Դարյա» լվացքի փոշիների գովազդումն Էր նմուշների բաժանման միջոցով։

Այնուհետեւ սկսեցինք Nescafe սուրճի գովազդումը։ Դա միջոցառումների հետաքրքիր շարք է: Տասը օր համալսարաններում գեղեցկատես աղջիկները Nescafe-ի երաժշտության տակ եւ Nescafe-ի հանդերձանքով ուսանողությանն այդ ապրանքի մասին տեղեկատվական թերթիկներ Էին բաժանում։ Չնայած ռուսական ալիքներով Nescafe-ն գովազդվում Էր, բայց տեղացի սպառողներն այնքան Էլ ծանոթ չէին այդ բրենդին, ուստի նմուշը բաժանվում էր, որ մարդիկ համտեսեն ու սկսեն օգտվել այդ ապրանքից։ Կոնսերվատոփայում,օրինակ, Nescafe-ի երաժշտությունը նույնիսկ սաքսոֆոնով ու քանոնով էին նվագում։

Այս միջոցառումների արդյունքում գրանցվեց Nescafe–ի վաճառքի 30 տոկոսանոց աճ, եւ պատվիրատուն մեզանից շատ գոհ էր: Մենք իրականացրել ենք նաեւ Twix կոնֆետների գովազդային արշավը՝ ուսանողության հետ կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ ու խաղեր: Մի քանի օր առաջ Էլ վերջացրինք ”Սիսկո” տեխնոլոգիաների սեմինարը։ Պետք Է նշեմ, որ “BTL” գովազդում շատ կարևոր Է ոչ միայն ապրանքի վաճառքի խթանումը, նաև ապրանքի ճանաչողության մեծացումը։

– Իսկ ինչպե՞ս եք մշակում գովազդվող ապրանքների զարգացման մեխանիզմը:

Մենք իհարկե նախատեսում ենք որոշակի միջոցառումներ, սակայն հաճախ պատվիրատուն ինքն է առաջարկում իրենց կողմից փորձարկված այս կամ այն մեխանիզմն օգտագործել։ Այս առումով մեր ընկերությունը մեծ փորձ Է ձեռք բերել՝ աշխատելով միջազգային հանրահայտ բրենդների հետ։ Օրինակ, երբ իրականացնում Էինք Western Union-ի եւ Twix–ի գովազդային արշավները, նրանց ներկայացուցիչները Ուկրաինայից հատուկ եկան նախապատրաստելու այստեղի փրոմոթերներին:

- Ձեր նշած բոլոր ընկերություններն արտասահմանյան են։ Դա նշանակո՞ւմ Է, արդյոք, որ տեղի արտադրողները չեն դիմում Ձեզ նման գովազդային արշավներ կազմակերպելու համար:

Հայաստանում կան ընկերություններ, որոնք ինքնուրույն են կագմակերպում այդ ամենը։ Օրինակ` Երեւանի կոնյակի գործարանը կոնյակի համտեսման միջոցառումներ Է կազմակերպում, “Կոտայք” գարեջրի գործարանը ավտոբուսներով մարդկանց տանում է գարեջրի համտեսման, իսկ ծխախոտ արտադրող ընկերություններն իրենց արտադրանքն են բաժանում մարդկանց ցուցահանդեսների ժամանակ եւ փողոցում։ Այսինքն, տեղական կազմակերպությունները հիմնականում սեփական միջոցներով են այդ ամենը կազմակերպում, ինչը շատ ռեսուրսներ և ժամանակ է խլում:

- Ձեր գովազդային արշավի արդյունքում Դուք կարողանո՞ւմ Եք ճշտել, թե գովազդվող ապրանքի վաճառքն ինչքանո՞վ Է ավելացել:

- Ընդհանրապես “BTL” գովազդն ուղեկցվում Է “ATL” գովազդով՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ այլ միջոցներով, ուստի, որեւէ ապրանքի վաճառքի տոկոսային աճ չի կարելի վերագրել բացառապես այս գովազդներից մեկին: Սովորաբար ընկերությունները գովազդի հետ պատվիրում են նաեւ մոնիտորինգ, սակայն հաճախ նրանք չեն ցանկանում այդ տվյալները մեզ տրամադրել՝ ելնելով ինչ-ինչ շուկայական նկատառումներից:

Source "Capital" newspaper.

 

 

Design by Problem Solving Center

Armenian